Որևէ կերպ չի կարելի համեմատել Ապրիլյան քառօրյան և Տավուշյան իրադարձությունները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան:
«Անշուշ տավուշում մեր զինված ուժերը իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք է գնահատել և շնորհավորել մեր Զինված ուժերին, բայց նույնը պետք էր անել 18 թվականի մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր:
Այստեղ ես երկու նկատառում ունեմ. 1-ին՝ ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, նաև ես մի փոքր ավելի հանգամանալից տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել «Մարտական խաչով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը